Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

«Ֆիլմի ցուցադրությունը մերժվում է, որովհետև շատ է քաղաքական»

«Ֆիլմի ցուցադրությունը մերժվում է, որովհետև շատ է քաղաքական»
14.07.2014 | 17:26

ՆԻԿԱ ՇԵԿԻ «Երկու աշխարհից ի հիշատակ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում: Ֆիլմի հիմքում Գրետա Վերդյանի «Չորս մայր» պատմվածքն է: «Երբ Աշենը համակերպվում է այն մտքի հետ, որ երկու մայր ունի մեկի փոխարեն, պատերազմը խլում է նրանից երկուսին էլ»,- նշվում է ֆիլմի անոտացիայում: Մեծ իմաստով` սա պատմություն է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, սումգայիթյան ջարդերի մասին:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է անցյալ տարի` փետրվարի 28-ին, սումգայիթյան դեպքերի 25-րդ տարելիցին: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Մոնրեալի կինոյի համաշխարհային փառատոնում (Montreal World Film Festival): Նիկա Շեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմը մրցութային ծրագրում ընդգրկելու համար փառատոնի կազմակերպիչները լուրջ խնդիրներ են ունեցել: «Փառատոնի տնօրենն ինձ վստահեցրեց, որ եվրոպական ոչ մի փառատոն այն չի վերցնի, որովհետև ոչ ոք այդքան խիզախություն չի ունենա: Եվ իսկապես, կան փառատոներ, որոնց կազմակերպիչները բացահայտ են մերժում` ասելով, որ չեն ուզում խնդիրներ ունենալ, ոմանք էլ կոռեկտության սահմաններում են մերժում»: Ռեժիսորը նշեց, որ նույնիսկ այստեղ ունենք այդ խնդիրը. ֆիլմի ցուցադրությունը մերժվում է, որովհետև շատ է քաղաքական:
Հավելենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում «Երկու աշխարհից ի հիշատակ» ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում` լեփ- լեցուն դահլիճում: Հաջորդ ցուցադրությունը Մալյանի անվան թատրոնում է` հուլիսի 18-ին, ժամը 14:00-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ